News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Վրաստանում ոստիկանությունը շարունակում է նախկին կնոջը վիրավորած և նրա ամուսնուն սպանած տղամարդու որոնումները։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Mtavari Arxi հեռուստաալիքը, զինված հարձակումը տեղի է ունեցել գիշերը Սագարեջոյի շրջանի Թյուլեր գյուղում, որը բնակեցված է ադրբեջանցիներով։

40-ամյա Հեյիր Խաբարովը վրեժ լուծելու նպատակով վիրավորել է նախկին կնոջը և սպանել նրա ամուսնուն՝ 36-ամյա Յաշար Ջաֆարովին։ Ընտանիքի անդամների վկայությամբ, կինը ամուսնուց բաժանվել է 6 ամիս առաջ և տեղափոխվել Յաշար Ջաֆարովի մոտ, սակայն այս ընթացքում հաճախ է սպառնալիքներ ստացել նախկին ամուսնուց։

Բնակիչների հաղորդմամբ, միջադեպի ժամանակ տանը երեք մարդ է եղել։ Նշվում է, որ տղամարդը մտել է տուն և կրակ բացել քնած Յաշար Ջաֆարովի վրա, որը տեղում մահացել է։ Տուժած կինը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Հարձակման ժամանակ տանը գտնվող Յաշար Ջաֆարովի մայրը չի տուժել։

Հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դեպքի վայր են կանչվել դատաբժշկական փորձագետներ։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի մեղադրանքը պաշտպանող դատախազը չի հեռացվի վարույթից
Մերժվեց գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու մասին փաստաբանների միջնորդությունը…
«Փաստերը ինձ լուրջ չթվացին». Անահիտ Ավանեսյանը մտավախություն չունի, որ հաջորդ մեղադրանքն իրեն կարող է առաջադրվել
Մհեր Բիշարյանի պաշտոնավարումը կասեցված է, ուրախ եմ, որ դատարանը որոշում...
ՉԷՄԿ սեփականատեր Անտիպովին ձերբակալել են խարդախության կասկածանքով. մինչ այդ ազգայնացրել են նրա գործարանը
Չելյաբինսկում ուժայինները ձերբակալել են Յուրի Անտիպովին...
«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ. ձեւական նիստ է». Լեւոն Քոչարյան
Ասատուրովի գործով նախնական դատական նիստին կարճ դիրքորոշում հայտնեցին…
Արցախում պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Ավանեսյան
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արտերկիր բուժման մեկնած հիվանդների մեծ մասը վերադարձել է...
«Լեւոն Քոչարյան, Աշոտ Փաշինյան եւ նույն դատախազը. ինչպե՞ս է ստացվում». փաստաբանը բացարկ է հայտնում դատախազին
Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լեւոն Քոչարյանին մեղադրող դատախազ…
Ամենաշատ