News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Osprey ռազմական օդանավը, որում անձնակազմի ութ անդամներն էին,  կործանվել է ճապոնական կղզու մոտ, տեղեկացրել է ափային պահպանությունը, հայտնել է AFP-ն։

Ներկայում հայտնի չէ, թե հաջողվել է արդյոք անձնակազմի անդամներին փրկվել, ափային պահպանությունը տեղեկացրել է, որ պատահարի վայրում գտել են մեկ մարդու՝ անգիտակից վիճակում, որը տեղափոխվել է մերձակա նավահանգիստ։

Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ափային պահպանությունը նկատել է բեկորներ օդանավի կործանման վայրից ոչ հեռու։

Ափային պահպանությունը հայտնել է, որ գործադրվել են պարեկանավեր եւ ինքնաթիռներ Յուկուսիմայի շուրջ, որը գտնվում է  Ճապոնիայի ամենահարավային գլխավոր Կյուսյու կղզու հարավում։

Ճապոնական NHK հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Osprey-ը ամերիկյան Իվակունի բազայից (Հիրոսիմայից ոչ հեռու) շարժվում էր դեպի Յամագուտի շրջան։ Խոսքը CV-22 Osprey ինքնաթիռի մասին է, որը պատկանում էր Յոկոտա ամերիկյան ավիաբազային Տոկիոյում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի հարավ-արևելքում ոստիկանությունն ավելի քան 1,6 տոննա թմրանյութ է առգրավել
Գեներալ Դուստալի Ջալիլյանի խոսքերով, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ
Ինքնահրկիզվող օդաչուն գոռացել է «Ազատ Պաղեստին»՝ ընկնելով գետնին...
Ավանում եւ Նոր Նորքում կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը
2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել...
Մովսես գյուղում գողացել են 230 լիտր օղի, բենզասղոց, 25 մսի պահածո, տեսանկարահանող սարք. Վնասը՝ 800 հազար դրամ
Տավուշի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել…
Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է կոռուպցիոն դրսևորման հեթական դեպքը․ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ ծառայող
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված...
ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում. ՀՀ ոստիկանապետ
Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում…
Ամենաշատ