News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Ուկրաինային ներկա պահին ընդհանուր մեկ միլիոն արկից տրամադրել է մոտ 300 000-ը, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Բրյուսելում, ՆԱՏՕ նիստի ժամանակ, տեղեկացրել է Reuters-ը։

Միջոցառման շրջանակում ելույթ ունենալով լրագրողների առջեւ՝ Կուլեբան կոչ է արել ավելի սերտորեն համաձայնեցնել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ պաշտպանական ճյուղերը, որպեսզի Կիեւի համար ապահովվեն մատակարարումներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին հաղթելու համար։ «Մենք պետք է ստեղծենք եվրատլանտյան ընդհանուր գործընկերություն պաշտպանական արդյունաբերությունում»,- ասել է Կուլեբան՝ ավելացնելով, որ դա կապահովի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՆԱՏՕ երկրների անվտանգությունը։

Կուլեբան նաեւ տեղեկացրել է, որ «արդյունավետ հանդիպում է ունեցել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի հետ։ Սլովակիայի նորընտիր նախագահ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, չնայած ավելի ուշ նշել է, որ չի արգելի զենքի գնումները մասնավոր ընկերություններից։

«Նա մեկ անգամ եւս հաստատել է, որ Սլովակիան կշարունակի գործադրել ուկրաինական ծանր տեխնիկայի տեխնիկական սպասարկման կենտրոնը։ Զենք արտադրող ուկրաինական եւ սլովակյան ընկերությունների միջեւ պայմանագրերը կշարունակվեն»,- ասել է Կուլեբան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի կանցլերը բացատրել է, թե ինչու է դեմ Ուկրաինային հեռահար Taurus հրթիռների մատակարարմանը
Մենք ոչ մի կետում կամ տեղում չպետք է կապվենք այն նպատակների…
ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի քանի երկրներ քննարկում են Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցը. Սլովակիայի վարչապետ
Ֆիցոն նաև հավելել է, որ չի կարող ասել, թե ինչ նպատակով կուղարկվեն զինվորները և ինչ պետք է նրանք անեն այնտեղ...
Ուկրաինան շահագրգռված է Բուլղարիայի հետ միասին պաշտպանական համակարգեր արտադրելու հարցում
Նրա խոսքերով, այդ կերպ Ուկրաինան կարող է փակել իր կարիքները...
Ռուսաստանում ազգայնացվել են ռուսական բանակի կարիքների համար հումք արտադրող էլեկտրամետալուրգիական ձեռնարկություններ
Մասնավորապես, այդ գործարանների արտադրած ֆեռոհամաձուլվածքներն օգտագործվում են բարձրորակ պողպատի ձուլման…
Գերմանիան բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ Ուկրաինային արկեր մատակարարելու շուրջ. Spiegel
Բանակցությունները, ըստ հրապարակման, գաղտնի են ընթանում` միջնորդների միջոցով, քանի որ Հնդկաստանի իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ...
Դանիան, հետևելով Շվեդիային, դադարեցրել է Հյուսիսային հոսքի պայթյունների հետաքննությունը
Իշխանությունները եկել են այն եզրակացության, որ գազատարների դիտավորյալ դիվերսիա է տեղի ունեցել...
Ամենաշատ