News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

2022-ի հունիսի մեկից մեկնարկել է բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխտանքների պետական աջակցության ծրագիրը, որի ավարտը նախատեսված էր 2023-ի հուլիսի 1-ին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը՝ անդրադառնալով էներգաարդյունավետության բաղադրիչով տների վերանորոգման պետական աջակցության վարկային ծրագրին։

«2022-ի հունիսի մեկից մեկնարկել է բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխտանքների պետական աջակցության ծրագիրը, որի ավարտը նախատեսված էր 2023-ի հուլիսի 1-ին: Ակնկալվում էր մոտ 2 հազար շահառուի մասնակցություն, սակայն այս տարվա հունիսի 29-ին կառավարությունը եւս մեկ տարով երկարացրեծ ծրագրի ժամկետը՝ մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը:

Վարկավորումը սկսել ենք 2022-ի օգոստոսից: 2022-ի դեկտեմբերին պատկերը ցույց տվեց, որ շահագրգռվածությունը, հետաքրքրությունը բնակիչների կողմից շատ մեծ է: 2022-ի դեկտեմբերին արդեն ունեինք 1000-ից մի փոքր ավելի շահառուներ: Երբ ներկայացրեցինք նախագիծ ժամկետը երկարաձգելու մասին, շահառուների թիվն անցել էր 3 հազարից»,-ասաց նա:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ բացի ժամկետի երկարաձգելուց փոխվել է նաեւ սուբսիդավորման սկզբունքը. «Եթե առաջ ասում էինք, որ ծրագրի համար դրված է 14 տոկոս տոկոսադրույք, որից պետությունը սուբսիդավորում է տարբեր բնակավայրերի մասով այսքան, այսքան, հիմա ասում ենք՝ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում կառավարությունը սուբսիդավորում էէ 14 տոկոս՝ անկախ նրանից, թե քաղաքացին քանի տոկոսով է վարկ վերցրել: Ոչ սահմանամերձ գյուղական համայնքներում  սուբսիդավորում է 12 տոկոս, քաղաքային բնակավայրերում 11 տոկոս, եւ Երեւանում՝ 9 տոկոս: Այս տարվա 10 ամիսն ամփոփելով, ասեմ, որ շահառուների թիվն արդեն 6 800 է»,- հայտարարեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ 2023 թվականի բյուջեով այս ծրագրին հատկացվել է 309 մլն դրամ, ծրագիրը երկարաձգելուց հետո կառավարությանը խնդրել ենք եւս 350 մլն դրամ հատկացնել, սակայն դա ևս բավարար չի եղել. «Ծրագրի բյուջեն, ի վերջո, կազմել է 864 մլն դրամ, որից 750 մլն դրամն արդեն հատկացվել է։ Այսինքն՝ 2023 թվականի համար նախատեսված բյուջեն երեք անգամ գերազանցել է սկզբնական թվերը։ Ողջ ժամանակահատվածում քաղաքացիներին տրամադրվել է 14,4 մլրդ դրամի վարկ։ 2024 թվականի բյուջեով պահանջվել է հատկացնել 1,2 մլրդ դրամ։ Այս դեպքում շահառուների թիվը կգերազանցի 8000-ը»,- հավելեց նա։

Աբրահամյանը հիշեցրեց, որ ծրագրի պարտադիր պայմանը վարկի առնվազն 30%-ի օգտագործումն է էներգախնայողության համար, սակայն մոնիտորինգի տվյալները ցույց են տվել, որ միջոցների 70%-ը ծախսվել է այդ նպատակների վրա, ինչը հիմք է տալիս խոսելու վարկի արդյունավետության մասին։ ծրագիրը։ «Բացի այդ, վարկերը պետք է անկանխիկ ծախսվեն։ Ծրագրի իրականացումը կօգնի նվազեցնել էներգիայի ծախսերը, ինչպես նաև ակտիվացնել շինարարության շուկան»,- նշել է պաշտոնյան։

Նա տեղեկացրեց, որ ծրագրում ընդգրկված է 27 ֆինանսական կազմակերպություն, այդ թվում՝ 13 բանկ և 14 վարկային կազմակերպություն, ծրագրին մասնակցելու ցանկություն ունեն նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամը։

«Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են պայմաններին ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում»,- եզրափակեց Հովհաննես Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. մի փոքր թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է…
Այս պայմաններում մեր տնտեսությունը զարգացնելը հերոսություն է. ՀՀ-ում գորչծարարությամբ զբաղվելը հեշտ գործ չէ. Պապոյան
Էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ համակարգերից մեկն է եւ շատ դժվար է...
Մեր օրերի հերոս, թե հարկերի մատերիալ․ Էլինար Վարդանյան
«Խոպանչիների» հետաձգված հարկը միակը չէր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էապես բարձրացել են հարկերը, տուրքեր...
Այս տարվա հունվարին տնտեսական ցուցանիշը կազմել է 10,7 տոկոս. գները նվազել են 0,9 տոկոսով
2024 թվականի հունվարին 2023-ի հունվարի համեմատ Հայաստանում տնտեսական…
Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 508 275 ուղևոր
Նախատեսված ուղևորափոխադրումը 467.292 ուղևոր...
«Ֆետա» անվանումով պանիրը պետք է բացառապես արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. 5 ընկերություն տուգանվել է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված...
Ամենաշատ