News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Վարդան Մանուկյանը Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատում է հոկտեմբերի 20-ից: Նա քննչական երկրորդ վարչության քննիչ է: 28 տարեկան է, սակայն հասցրել է խոշոր գումարներ կուտակել:

«Հետք»-ը  մանրամասնում է՝ նա Հայաստանի գործող բանկերում 77 մլն դրամ ավանդ է ներդրել:

Վարդան Մանուկյանը 2023թ. նոյեմբերի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր:

Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ քննիչ Մանուկյանը 6 բանկային ավանդ ունի՝ ընդհանուր 77 մլն դրամ: Ավանդներն առևտրային 4 տարբեր բանկերում են:

Վարդան Մանուկյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է մոտ 17 մլն դրամ եկամուտ, որից միայն մոտ 6 մլն դրամը ներդրած ավանդներից ստացված տոկոսագումարներն են:

Քննիչ Մանուկյանն անշարժ գույք չունի, իսկ 2023թ. մայիսին գնել է 2017թ. արտադրության «NISSAN» մակնիշի ավտոմեքենա:

Վարդան Մանուկյանն աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ապա Հատուկ քննչական ծառայությունում, Դատախազությունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ