News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչի կողմից զորակոչիկ որդուն զորակոչից ազատելու համար կաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, կաշառքի դիմաց իր որդուն՝ ՀՀ ՊՆ Մարտունու զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկին, 2018թ․ ամառային զորակոչից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի հետ (նախկին)։ Այնուհետև՝ 2017թ․ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին տղամարդն անձամբ Մարտունի քաղաքում մաս-մաս նշված բաժանմունքի պետին է տվել ընդհանուր 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, վերջինիս միջոցով ծանոթանալով Երևան քաղաքի բնակչի հետ՝ 49–ամյա տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ կաշառքի դիմաց որդու` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը պատրաստելու հարցի շուրջ՝ բժիշկների վրա Երևանի բնակչի կողմից ներգործելու եղանակով։ Պայմանավորվածության համաձայն՝ 49–ամյա տղամարդը 388.320 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլարը եղբոր միջոցով փոխանցել է Երևանի հիշյալ բնակչին։ Սակայն վերջինս, որպես ոլորտն ուսումնասիրած անձ, հասկանալով որ զորակոչիկի ունեցած իրական առողջական խնդիրները նրա՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքեր են ստեղծում, խաբեությամբ ստանալով նշված գումարը, հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա զորակոչիկի հորը՝ Գեղարքունիքի մարզի 49–ամյա բնակչին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ ՀՀ ՊՆ Մարտունու զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 

Հիշյալ երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի վերոնշյալ բնակիչը կաշառք ստանալու միջոցով փորձել է պարտադիր զինվորական ծառայությունից մտացածին հիվանդությամբ ազատել ևս մի քանի անձի։ Երևանի բնակչի վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս կաշառք տված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հովտաշատ բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրօգտագործումը
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի...
Կողոպուտ՝ Մանկական երկաթուղում. ռուս զբոսաշրջիկից պայուսակ գողացողը հայտնաբերվել է
Մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային...
Միայն փետրվարին հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք. ոստիկանություն
Մայրաքաղաքում առգրավված 36 զենքից 18-ը հայտնաբերվել է, նույնքան էլ հանձնվել...
«Վանաձոր» ՔԿՀ-ում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք և USB լարեր
Քրեակատարողական ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում կանխվել է արգելված իրերի ներթափանցումը…
Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիեր
Բնակարանի միջանցքում առկա է եղել գազի վառարան՝ գազը վառած վիճակում…
Ուժեղ երկրաշարժ Ալմաթիում
Ալմաթիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել...
Ամենաշատ