News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Պարթենոնի քանդակների առիթով  բրիտանացի իր գործընկերոջ հետ հանդիպման չեղարկումը «ափսոսանք է պատճառում», բայց երկարաժամկետ հեռանկարում չի վնասի Հունաստանի և Բրիտանիայի հարաբերություններին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել է երեքշաբթի օրը Լոնդոնում կայանալիք հանդիպումը Միցոտակիսի հետ։ Ավելի ուշ բրիտանական կառավարության խոսնակն ասել է, որ Միցոտակիսը, ելույթ ունենալով BBC-ի եթերում, դրժել է խոստումը, որ հրապարակայնորեն չի բարձրացնի Պարթենոնի քանդակները Բրիտանական թանգարանից Աթենք վերադարձնելու հարցը:

Հունաստանի կառավարության պաշտոնյաներն ասել են, որ Միցոտակիսը հարցազրույցի ժամանակ միայն հաստատել է իր երկրի երկարամյա դիրքորոշումը: Նա ասել է, որ հանդիպման չեղարկումը անհարգալից վերաբերմունք է և խանգարել է երկու առաջնորդներին քննարկել կարևոր գլոբալ հարցերը:

 BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Միցոտակիսը համեմատել է քանդակների բաժանումը Մոնա Լիզայի կտավը կտրելու հետ: Բրիտանական կառավարությանը դուր չի եկել այս համեմատությունը։

Պարթենոնի քանդակների գործը գրավել է լրատվամիջոցների  ուշադրությունը, և անախորժ հետևանքներ ունեցել Բրիտանիայի համար:

«Այս հանդիպման չեղարկումն ուներ նաև դրական կողմ։ Պարթենոնի քանդակների վերամիավորման Հունաստանի արդարացի պահանջն է՛լ ավելի մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև արտասահմանում»,- ասել է Միցոտակիսը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ