News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հարաբերությունները սարսափելի են համարվում»,- գրում է բրիտանական The Economist ամսագիրը՝ վկայակոչելով մի քանի զրուցակիցների։ Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան աղբյուրը ամսագրին հայտնել է, որ երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության միջև բաց հակամարտությունը «կանխատեսելի է» և երկարատև հակահարձակողական գործողության արդյունք է, որը «չընթացավ ըստ պլանի»:

Լրատվամիջոցները գրում էին, որ Զելենսկու և Զալուժնիի կարծիքները տրաբերվում են դեռևս 2022 թվականի ամռանից, բայց այս հակամարտությունը բացվեց մոտ մեկուկես տարի անց՝ The Economist-ում Զալուժնիի հետ ռեզոնանսային հարցազրույցի հրապարակումից հետո, որում ռազմական առաջնորդը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի իրավիճակը փակուղի է մտել:

«Պարոն Զելենսկին հրապարակավ կշտամբեց իր գեներալին նման վերնագրերի համար։ Ավելի ուշ տված հարցազրույցում նա, ըստ երևույթին, զգուշացրել է պարոն Զալուժնիին, որ կենտրոնանա ռազմական գործերի վրա, այլ ոչ թե քաղաքականության»,- ասվում է DW-ի թարգմանած հոդվածում։

Ըստ The Economist-ի ուկրաինական կառավարության աղբյուրներից մեկի՝ «Զալուժնին, հնարավոր է, անխոհեմ է վարվել՝ հրապարակայնորեն առարկելով նախագահի ավելի լավատեսական դիրքորոշմանը»։ «Սակայն իշխանության մեջ քչերը կարող են հերքել նրա (Զալուժնի-Խմբ.) սթափ դատողությունները»,- հավելել է զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ այժմ Ուկրաինայում խաղում են «ո՞վ է մեղավոր» խաղը և պարզում են, թե ով է պատասխանատու ճակատում ձախողումների համար: «Քաղաքական գործիչներն ասում են, որ իրենց գեներալները ԽՍՀՄ ժամանակների պատրաստվածությամբ ապուշներ են։ Իսկ գեներալներն ասում են, որ քաղաքական գործիչները ապուշներ են, որոնք իրենց խանգարում են»։ «Հաղթանակը շատ հայրեր ունի, բայց ոչ ոք չի ուզում լինել պատային վիճակի ծնող»,- հայտարարել է պաշտոնյան։

Ըստ The Economist-ի՝ 2022 թվականի փետրվարին և մարտին Ուկրաինայի հարավի պաշտպանության ձախողման պատճառների քրեական հետաքննությունը, որը թույլ է տվել ռուսական բանակին ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ստեղծել նոր ցամաքային միջանցք դեպի Ղրիմ, իր դերն է խաղացել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ուկրաինայի նախագահի հարաբերությունների սրման հարցում: Ուկրաինայի զինված ուժերը, պարզվեց, պատրաստ չէին այս իրավիճակին, կամուրջները, որոնք պետք է պայթեցվեին, ժամանակին չեն պայթեցվել, հետեւում է հրապարակումից։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Զալուժնին ներկայումս հետաքննությանը ներկայանում է միայն որպես վկա, սակայն դա կարող է վերածվել ավելի լուրջ բանի, նշում է The Economist-ը։ Նույն զրուցակիցն ասել է, որ Զալուժնին լրատվամիջոցներով խոսում է իրեն քրեական հետապնդումից ապահովագրելու համար։

Լրագրողների կարծիքով, այն, որ Զալուժնին դեռ ակտիվ քաղաքական քայլեր չի ձեռնարկել, չի նշանակում, որ նա վտանգ չի ներկայացնում Զելենսկու համար։ Ներքին հարցումների համաձայն, որոնց ծանոթացել է խմբագրությունը՝ Վլադիմիր Զելենսկու վարկանիշը Ուկրաինայի կառավարությունում կոռուպցիոն սկանդալների ֆոնին իջել է մինչև 32%, իսկ Վալերի Զալուժնիի ժողովրդականության մակարդակը հասել է 70%-ի։

Մինչդեռ, ըստ ուկրաինական հետախուզության, Ռուսաստանն արդեն փորձում է օգտագործել Ուկրաինայում առկա տարաձայնությունները ի շահ իրեն։ Նշվում է, որ այդ աշխատանքը Մոսկվան իրականացնում է երեք ուղղությամբ՝ ուժեղացնել աջակցությունը Ռուսաստանում, խարխլել վստահությունը Արևմուտքում և մեծացնել դժգոհությունը Ուկրաինայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ն պատրաստ է միջուկային զենք կիրառել գերտերության հետ կոնֆլիկտի վաղ փուլում, կամ եթե կորցնի նրա սուզանավերի 20%-ը. FT
Ռազմածովային նավատորմի սպաներին ներկայացված շնորհանդեսում ավելի շատ չափանիշներ են ներկայացված...
Զախարովան՝ Զելենսկու երևանյան այցի մասին. Հայաստանը գիտի մեր վերաբերմունքը Կիևի նկատմամբ
Այցի մասին տեղեկությունները ոչ հաստատեցին, ոչ հերքեցին ոչ Կիևը, ոչ Երևանը։ Այս ուղերձները առաջինը պետք է...
ԵՀ ղեկավարը առաջարկել է ՌԴ սառեցված ակտիվների եկամուտները տրամադրել Ուկրաինայի համար զենք գնելուն
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել է միջոցներն ուղարկել Ուկրաինայի համար զենք գնելուն...
Ռուսական զորքերը հարձակվում են Ավդեեւկայի մոտ՝ փորձելով զրկել ուկրաինացիներին շունչ քաշելու հնարավորությունից. ISW
Ռուսական զորքերը փորձում են զրկել ուկրաինացիներին շունչ առնելու հնարավորությունից...
Թուրքիայում բիզնեսին կարող են արգելել արժութային գործառնությունները ՌԴ-ի հետ առեւտրի պատճառով. Aydınlık
Թուրքական բանկերը առեւտրային վճարումներ չեն կատարում Ռուսաստանից...
Արեւմուտքի երկրների մի մասը չի բացառում Ուկրաինա ԶՈւ ուղարկելու հնարավորությունը ՌԴ հաջողության դեպքում. Bild
Արեւմտյան երկրների մի մասը չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը...
Ամենաշատ