News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Պակիստանի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝  սոցիալական ցանցերում լուսանկարի պատճառով 18-ամյա աղջկա սպանության մեղադրանքով։ Ոստիկանությունն ասում է, որ աղջկա վրա կրակել է սեփական հայրը այն բանից հետո, երբ հարազատները նրան խորհուրդ են տվել դա անել:

Հարազատները նաև կոչ են արել պատվախնդրության նկատառումով  սպանել նաև աղջկա ընկերուհուն, որը նույնպես պատկերված է եղել լուսանկարի վրա, սակայն վերջինիս փրկել է ոստիկանությունը, ասել են պաշտոնյաները:

Հայրը՝ Արսլան Մոհսինը և երեք հարազատները ձերբակալվել և կանգնել են դատարանի առաջ, Reuters-ին ասել է ոստիկանության խոսնակ Մասուդ Խանը, հավելելով, որ սպասվում են նոր ձերբակալություններ։

Ամեն տարի հարյուրավոր կանայքպատվախնդիր սպանության զոհ  են դառնում  հարազատների ձեռքով, որոնք կարծում են, որ այդ կերպ պաշտպանում են ընտանիքի պատիվը։

Պակիստանի օրենսդիրները կոչ են արել խստորեն պատժել  մարդասպաններին, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել նման հանցագործություններն արմատախիլ անելու երկրի անկարողության առիթով:

Չնայած Պակիստանում   օրենքների խստացմանը և հանրային վրդովմունքին, պատվախնդիր սպանությունները շարունակվում են․ միայն 2022 թվականին Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից նման 384 դեպք է գրանցվել:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացվեց
Ասատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց…
Բրյուսելում ֆերմերների ցույցի ժամանակ վիրավորվել է երեք ոստիկան
Բրյուսելում վիրավորվել է երեք ոստիկան...
Մեկնարկել է Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստը (ուղիղ)
Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան․․․
500 գրամ «Մեթամֆետամինի» շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․2 եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով...
Թմրամիջոցներով պատրաստված տորթը չհասավ Վանաձորի բանտում պատիժը կրող «Դլո»-ին․ կան ձերբակալվածներ
Ոստիկանները պարզել են նաև, ում համաձայնությամբ է տորթը պատրաստվել և ով է այն թխել...
«Ես նման եմ մարդու, ում կարելի է վախեցնե՞լ». Ալեն Սիմոնյանը եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում
Եթե վարչապետը կկարծի, որ որպես կուսակցության ղեկավար, որպես երկրի ղեկավար ինքն ինձ ասելիք ունի...
Ամենաշատ