News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին:

Վարչապետը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև զարգացում ունենալու բոլոր հնարավորությունները․ Հակոբ Արշակյան
Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք…
Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը. Մխիթար Հայրապետյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության…
Իլոն Մասկը դատի է տվել ChatGPT-ի ստեղծողներին
Գործակալության տվյալներով, իրավական պահանջն այն է, որ շահույթ ստանալու...
Ինչո՞ւ «Ozon»–ով պատվիրված ապրանքների մի մասը չի հասնում Երևան. պարզաբանում
Անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին։ Մեր աջակցման ծառայության...
Meta-ն կդադարի աջակցել Facebook-ում նորությունների հրապարակմանն Ավստրալիայում և ԱՄՆ-ում
Facebook News-ը փակելու որոշումն ընդունվել է, որպեսզի ընկերությունը կարողանա «կենտրոնացնել ժամանակն և ռեսուրսներն այն բանի վրա, ինչ մարդիկ ամենաշատն են ցանկանում տեսնել...
Հոգեբանները պարզել են, որ Մասկի X սոցցանցը մարդկանց նյարդային և դժգոհ է դարձնում
X-ի օգտագործման հոգեբանական ազդեցությունը վերլուծելու համար գիտնականները հավաքագրել են 252 մարդու, ովքեր շաբաթական առնվազն երկու անգամ մուտք են գործել սոցցանց...
Ամենաշատ