News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստից հետո։

«ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են հաջորդ տարվա աշխատանքի հավակնոտ ծրագիր, որն ընդգրկում է էներգետիկ անվտանգությունը, նորարարությունը և փոխգործունակությունը, և նրանց ուժերը լիովին համատեղելի են մեր ուժերի հետ»,- նշել է նա։

Արտգործնախարարները նաև քննարկել են Ուկրաինայի՝ Դաշինքին անդամակցելու ուղին և առաջարկություններ են ներկայացրել Ուկրաինայի առաջնահերթ բարեփոխումների վերաբերյալ՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը և մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

«Ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթեց որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն։ Սա մեծ ձեռքբերում է՝ մեծ հաղթանակ»,-ասել է Սթոլթենբերգը:

Նա ընդգծել է, որ «Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ»՝ հավելելով՝ «մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային անդամակցության ճանապարհին»։

Անդրադառնալով տեղում տիրող իրավիճակին՝ Սթոլթենբերգն ընդգծել է այս տարի Ուկրաինայի «զգալի առաջընթացը» ինչպես ցամաքում, այնպես էլ Սև ծովում։ Մինչդեռ, նրա կարծիքով, Ռուսաստանը «կորցնում է քաղաքական ազդեցությունն իր հարևան երկրներում, ավելի քան 300 հազար զոհ է տվել, կորցրել է իր սովորական զինված ուժերի զգալի մասը և գտնվում է տնտեսական ճնշման տակ»։

«Ռուսաստանն այժմ ավելի թույլ է քաղաքական, ռազմական և տնտեսական առումներով... Տարեցտարի Մոսկվան իր ապագան գրավ է թողնում Պեկինին», - ասել է նա՝ եզրակացնելով, որ «այս ամենն ընդգծում է Պուտինի ռազմավարական սխալը Ուկրաինա ներխուժելու հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ 15 երկրներ պատրաստ են արկեր գնել Ուկրաինայի համար Եվրոպայի սահմաններից դուրս. Չեխիայի վարչապետ
Եվրոպական մի շարք երկրներ աջակցում են Չեխիայի վարչապետի գաղափարին...
Մակրոնը չի բացառել Ուկրաինայում ցամաքային զորքերի օգտագործումը
Մոտ 20 եվրոպացի առաջնորդներ երկուշաբթի հավաքվել էին Փարիզում՝ ազդանշան ուղարկելու Ռուսաստանի...
Գերմանիայի կանցլերը բացատրել է, թե ինչու է դեմ Ուկրաինային հեռահար Taurus հրթիռների մատակարարմանը
Մենք ոչ մի կետում կամ տեղում չպետք է կապվենք այն նպատակների…
ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի քանի երկրներ քննարկում են Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցը. Սլովակիայի վարչապետ
Ֆիցոն նաև հավելել է, որ չի կարող ասել, թե ինչ նպատակով կուղարկվեն զինվորները և ինչ պետք է նրանք անեն այնտեղ...
Ուկրաինան շահագրգռված է Բուլղարիայի հետ միասին պաշտպանական համակարգեր արտադրելու հարցում
Նրա խոսքերով, այդ կերպ Ուկրաինան կարող է փակել իր կարիքները...
Ռուսաստանում ազգայնացվել են ռուսական բանակի կարիքների համար հումք արտադրող էլեկտրամետալուրգիական ձեռնարկություններ
Մասնավորապես, այդ գործարանների արտադրած ֆեռոհամաձուլվածքներն օգտագործվում են բարձրորակ պողպատի ձուլման…
Ամենաշատ