News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։

Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտասրական վերահսկողության դաշնային ծառայության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ժողովուրդների շահերից. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Կցանկանայի, որ մեր փոխգործակցությունը պահպանվեր եւ ամրանար...
ՌԴ-ն պատրաստակամ է զարգացնելու գործակցությունն ինչպես եղած, այնպես էլ նոր ուղղություններով. Կոպիրկինը՝ Մխիթարյանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը...
Հայ-Ռուսական համալսարանում կայացել է Աշոտ Ջազոյանի ««Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմի պրեմիերան
«Ֆիլմը մի քանի ամիսների ընթացքում կատարված մեծ աշխատանքի և անցյալ տարվա աշնանը ՀՌՀ հարթակում անցկացված «Ռուսաստան-Հայաստան...
Գեղարքունիքի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի սաները աղ ու հացով են դիմավորել ՌԴ դեսպանին
10-ից 16 տարեկան 45 երեխա է հաճախում կենտրոն․․․
ՌԴ դեսպան Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիք
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին...
«Հրապարակ». Մազից կախված հայ-ռուսական հարաբերություններն ու Արեւմուտքի պահանջը
Իշխանական աղբյուրներն ասում են, որ նման պահանջ է դրել Արեւմուտքը, ինչի դիմաց խոստացել են սանձել...
Ամենաշատ