News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Դուք կարո՞ղ եք մի օրինակ բերել, որ ես այս իշխանությանը սատարում եմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Դիտարկմանը, որ ինքը չի պահանջում ՀՀ գործող իշխանությունների հրաժարականը, նա ասաց. «Ով գոռգոռում է, պահանջում է հրաժարական, ես կարող եմ օրինակներ բերել, որ նրանք համագործակցում են այս իշխանության հետ:  Ես չեմ համագործակցում:

Ասում եք՝ ինչու չես ասում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Ես էլ ասում եմ՝ Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով պետք է լինի ԱԺ նոր ընտրություններ: Հայաստանում պե՞տք է լինեն նոր ընտրություններ, ես ասում եմ՝ այո, որովհետեւ խորհրդարանը չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը: Եթե ընդդիմությունն ուզում է ԱԺ ընտրություն լինի, մանդատները ցած են դնում, դուրս են գալիս, մնում է մի ուժ, պարտադրված գնում են նոր ընտրությունների եւ այդ նոր ընտրություններում ով հաղթի, նա էլ վարչապետ կնշանակի: Ամեն դեպքում Հայաստանում պետք է լինի ԱԺ նոր ընտրություն»,- ընդգծեց Սամվել Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ