News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 2022թ․ ապրիլին կատարված ավազակային հարձակման և քաղաքացու գույքի հափշտակության  դեպքի էական հանգամանքներ։ Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26–ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ, քաղաքացու «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ, 2022թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի Երևանյան փողոցում գործող խանութի դիմաց, հարձակվել են վերջինիս վրա։ Իրենց մոտ գտնվող փայտյա մահակների գործադրմամբ նրանք հարվածներ են հասցրել քաղաքացու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, հափշտակել են քաղաքացու հիշյալ ավտոմեքենան և վարելով դիմել  փախուստի՝ հափշտակելով նաև ավտոմեքենայում գտնվող՝ քաղաքացու թանկարժեք հեռախոսը։ Դրա հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 26–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Ավազակային հարձակմանը մասնակցած մյուս անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ կարերիայի պատմական պահը. Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո Վահագն Վերմիշյանը ազատ կարձակվի. Փաստաբան
Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը...
Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ
Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված...
Երևանում անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներն էլ անչափահաս են
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Մեկ շաբաթում գրանցվել է 496 դեպք, որից 243-ը՝ արտակարգ. տուժել է 104, զոհվել՝ 8 մարդ
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները...
Խանութի հետնամասում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ. աղջկան հաջողվել է փախչել
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 205 դեպք. Գրանցվել է 37 ավտովթար, վիրավորվել է 53 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ