News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12։35-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ավտոճանապարհի հարակից բլրից առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանք, այնուհետև ընկած քարը հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

Տպել
Ամենաշատ