News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։ 

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանը դեսպանին է ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վկայակոչելով փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ Պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։

Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության ուղղություններին ու առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։ 

Իր հերթին դեսպան  Օլիվյե Դեկոտինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա Ադրբեջանում. Ալեն Սիմոնյան
Տեսաք, որ ինչ-որ պահ կար, չէ՞, որ չէինք խոսում գերիների մասին, բայց էլի պրոցեսը շարունակվեց, և մեծ քանակով գերիների հնարավոր եղավ վերադարձնել...  
Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գուցե դուք գիտե՞ք` ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում…
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարաններով ապահովումը կիրականացվի մի քանի տարբերակով. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ...
Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից...
Փաշինյանը, Զելենսկին, Ալիեւը գաղափարակից ընկերներն են Արցախյան հարցում. Արթուր Խաչատրյան
Կիսահղի չեն լինում, եթե հայտարարում ես, պաշտոնապես պիտի հայտարարես․․․
Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի…
Ամենաշատ