News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Այսօր մոլորակի առջև ծառացած բնապահպանական խնդիրներից ու դրանց լուծման փնտրտուքից Հայաստանը չի կարող անմասն մնալ։ Իսկ լուծման բանալին հայտնի է` կանաչ տնտեսություն ու կանաչ էներգիա: Նոյեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ը, որը նվիրված է Հայաստանում էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարներին, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը, ներկայիս իրավիճակին ու ստեղծվող հնարավորություններին:

Միջոցառման շրջանակում կայացավ «Կանաչ ֆինանսավորում՝ զարգացումներ և խնդիրներ» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի, ՎԶԵԲ-ի, ՀՀ ԿԲ, Ամերիաբանկի, Արմսվիսբանկի, Արմլիզինգ ՈւՎԿ ներկայացուցիչները:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացմանը, էներգաարդյունավետությունը խթանող ծրագրերի ֆինանսավորմանը, խոսեցին առկա հիմնական խնդիրների մասին, որոնց լուծումը, մասնագետների գնահատմամբ, կնպաստի ոլորտի առավել արագ զարգացմանը:

Բանախոսներից Ամերիաբանկի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ Ամերիան  ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն. «Դեռևս 2020 թվականին բանկը թողարկել և տեղաբաշխել է 42 մլն եվրո ծավալով կանաչ պարտատոմսեր, որը Հայաստանում առաջին նման  ծրագիրն էր: Այսօր բանկն ունի կանաչ վարկերի 46 մլրդ ՀՀ դրամի կնքված համաձայնագրեր, որի մոտ 50%-ն արդեն իսկ տեղաբաշխվել է մաքուր էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում: Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) սահմանած համապատասխան գործակիցներով իրականացված հաշվարկի համաձայն` Ամերիաբանկի կողմից ֆինանսավորված նախագծերի միջոցով 2023-ի 9 ամսում արտադրվել է ավելի քան 118 մլն կՎտ/ժ «կանաչ» էլեկտրաէներգիա, որը թույլ է տվել նվազեցնել CO2-ի արտանետումները ավելի քան 57,000 տոննայով»:

Որպես ոլորտի զարգացման երաշխիք բանախոսներն ընդգծեցին միջազգային ֆինանսական ֆոնդերի առկայությունը։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը, խոսելով ոլորտի ֆինանսավորումից, ընդգծեց, որ առաջնահերթ խնդիրներից մեկը ֆինանսներին հասանելիություն ապահովելն է, որը պետք է ձեռնարկատերերին հասցնել հենց բանկային համակարգի միջոցով։ Ընդ որում, ՎԶԵԲ-ից ֆինանսավորում ստանալու համար ձեռնարկատերերը պետք է բավականին լուրջ հիմնավորումներ ներկայացնեն.

«Ֆինանսավորում ստանալուց առաջ պետք է ներկայացնեն դրա տնտեսական հիմնավորումը, կամ էլ պետք է համակցված լինի դրամաշնորհներով ու տարատեսակ բենեֆիթներով։ Մեր հիմնադրամն օգնում է հաղթահարել նման խոչընդոտները»,- նշեց Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով կանաչ էներգիան այսօր առաջնահերթություն է բոլոր ուղղություններով ու ամբողջ աշխարհում ֆինանսավորումների միտումն այնպիսին է, որ մոտ 50 տոկոսը պետք է գնա հենց կանաչ տնտեսության զարգացմանը։

Հավելենք, որ «Հայաստանի էներգետիկ շաբաթի» շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Գյումրիում: Միջոցառմանը մասնակցելու են քաղաքականություն մշակողներ, ոլորտի ներկայացուցիչներ, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 OLD03126.JPG (140 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը՝ Բանկի խորհրդի կարևոր դերի և գործունեության մասին
Նա պատմել է տարիների իր փորձից, ինչպես նաև անդրադարձել թվային բանկինգի զարգացումներին...
Յունիբանկն ու Visa-ն Օլիմպիական խաղերի սիրահարներին եզակի հնարավորություններ տվող արշավ են սկսում
Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում...
Բուդապեշտին ընդառաջ․ CaseKey հավաքական թիմը հանդիպել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ
Այս համագործակցությունն ընդգծում է Բիբլոս Բանկ Արմենիայի հանձնառությունը՝ խթանելու տաղանդների ու նորարարության ձևավորումը Հայաստանի կրթական ոլորտում...
Թուրքիան դեռ չի վերացրել Ռուսաստանի հետ վճարային փոխանցումների հետ կապված խնդիրները. Ekonomım
Պետական ​​կողմն ընդգծում է, որ Ռուսաստանի հետ արտաքին առևտրում անհրաժեշտ քայլերը պետք է արվեն շատ զգայուն ժամանակահատվածում...
Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 45 տոկոս մակարդակի վրա
Թուրքիայի Կենտրոնական բանկը հունվարին տոկոսադրույքը 42,5%-ից բարձրացրել էր մինչև 45%-ի...
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է RegS/144A ֆորմատներով եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում...
Ամենաշատ