News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող «Սպարտիատես» կուսակցության առաջնորդ Վասիլիս Ստիգասի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանվածների խնդիրները և միաջզգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, ռազմագերիների և մյուս գերեվարված անձանց օր առաջ ազատ արձակման անհրաժեշտությունը։

Դեսպանը մանրամասնել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը` տարածաշրջանում կայուն զարգացում ապահովման համատեքստում։

Իր հերթին «Սպարտիատես» կուսակցության առաջնորդ Վասիլիս Ստիգասը դատապարտել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը։ Նա նաև ընդգծել է իր կուսակցության պատրաստակամությունը` Հայաստանին աներկբա աջակցություն ցուցաբերելու հարցում՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև ներդնել առավելագույն ջանքեր` խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում փոխադարձ շփումների ակտիվացման նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի նախկին ղեկավարների հետ մոտավորապես 25 հաստատված գերի կա Ադրբեջանում. Ալեն Սիմոնյան
Տեսաք, որ ինչ-որ պահ կար, չէ՞, որ չէինք խոսում գերիների մասին, բայց էլի պրոցեսը շարունակվեց, և մեծ քանակով գերիների հնարավոր եղավ վերադարձնել...  
Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գուցե դուք գիտե՞ք` ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում…
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարաններով ապահովումը կիրականացվի մի քանի տարբերակով. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ...
Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից...
Փաշինյանը, Զելենսկին, Ալիեւը գաղափարակից ընկերներն են Արցախյան հարցում. Արթուր Խաչատրյան
Կիսահղի չեն լինում, եթե հայտարարում ես, պաշտոնապես պիտի հայտարարես․․․
Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը
Կառավարության այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշվեց 2024 թվականի բյուջեի…
Ամենաշատ