News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Սաութհեմփթոնի համալսարանի բրիտանացի կենսաբաններն ուսումնասիրել են նոր գլոբալ երևույթը՝ ծովային միջավայրի պայմանների փոփոխությունները գլոբալ տաքացման ազդեցության տակ։ Հետազոտությունը հրապարակվել է Trends in Ecology and Evolution (TEE) գիտական ​​ամսագրում:

Ջրի ջերմաստիճանը բարձրացմանը զուգընթաց օվկիանոսների արևադարձային տեսակները հասարակածից տեղաշարժվում են դեպի բևեռներ: Միաժամանակ բարեխառն լայնություններում ապրող տեսակները աստիճանաբար կրճատվում են, քանի որ նրանց համար չափազանց շոգ է դառնում, և նրանց տարածք նոր գիշատիչներ և այլ օրգանիզմներ են ներխուժում:

Ծովային կյանքի զանգվածային տեղաշարժը, որը կոչվում է արևադարձայնացում, փոխում է օվկիանոսների էկոլոգիական լանդշաֆտը և հանգեցնում էկոհամակարգերի, կենսաբազմազանության և, հնարավոր է,  համաշխարհային տնտեսության համար հետևանքների հեղեղի:

Գիտնականները պարզել են, որ արևադարձային ծիծեռնակ-ձկները և բարեխառն գոտու խութերի ձկները փոխում են իրենց սնման և սոցիալական վարքագիծը՝  համակեցությունն ապահովելու համար:

Այլ էվոլյուցիոն հետևանքներ կարող են լինել  առավել ջերմակայուն տեսակների տարածումը կամ յուրահատուկ գենետիկական բազմազանության կորուստը՝ բարեխառն գոտում օրգանիզմների տեսակների կրճատման պատճառով: Գենետիկական բազմազանության այս կրճատումը կարող է բացասական հետևանքներ ունենալ, քանի որ պահպանված տեսակներին ավելի դժվար կլինի ապագայում հարմարվել  նոր սթրեսային գործոններին:

«Արևադարձայնացման բացասական հետևանքները մեղմելու միջոցներից մեկը արևադարձայնացման ենթարկվող տարածաշրջաններում ծովային պահպանվող տարածքների ցանցերի ստեղծումն է: Այս արգելոցներում ավելի մեծ հնարավորություններ կլինեն  ձկնորսության ազդեցության և   ապրելավայրերի դեգրադացիայի հետևանքների վերացման համար:

Այսպես մենք   կենդանատեսակներին հնարավորություն կտանք հարմարվելու արևադարձային պայմաններին, մինչև որ  կարողանանք ավելի կարևոր գործողություններ ձեռնարկել գլոբալ տաքացումը դանդաղեցնելու համար», - ասել է հետազոտության համահեղինակ Ֆիլ Ֆենբերգը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ