News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին, ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում։

Փրկարարները Գ. Գ.-ին (ծնված 1932 թ․, ծխահարված) դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։32-ին, մարվել՝ 14։47-ին։ Այրվել են հյուրասենյակի հատակը (մոտ 0.5 քմ) և կենցաղային իրեր։

Տպել
Ամենաշատ