News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին, ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և թեքվել է էլեկտրական լարերի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը, տեղափոխել անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը։

Տպել
Ամենաշատ