News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքները, որը 2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով: Կոմիտեն ընդգծեց փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը: Կոմիտեն ընդգծեց նաև ՄԱԿ-ի ԿԶՀ-ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը:

Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը, հավատարիմ լինելով 2030 օրակարգի իրականացմանը, շարունակում է ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ հանձնառության վառ ապացույցը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների՝ մարդակենտրոն, ներառական և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված հավակնոտ օրակարգն է: Կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Միավորված ազգերի կազմակերպությունը եղել և մնում է մեր կարևորագույն գործընկերներից մեկը, ով մշտապես աջակից է եղել Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացի, լավ կառավարման համակարգի ներդրման և մի շարք այլ աշխատանքներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը ՄԱԿ ՄԻ հանձնակատարին հավաստիացրել է՝ հավատարիմ են «խաղաղության գործընթացում» սկզբունքներին
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ…
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Գուտերեշը դժգոհ է հակամարտությունների կարգավորման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքից
Նրա խոսքով, այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաճախ հայտնվում է փակուղում և չի կարողանում որոշումներ կայացնել...
Իրանի ԱԳ նախարարը Ժնևում բանակցություններ է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Իրանի ԱԳ ղեկավարը Ժնևում Գուտերեշի հետ հանիդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակներում...
KAAN կործանիչի և հրթիռային սպառազինության համակարգերի տիրապետումը Թուրքիայի համար գոյատևման խնդիր է. Էրդողան
Հակառակ դեպքում, ոչ միջազգային իրավունքը, ոչ դաշինքները, որոնց մենք պատկանում ենք, ոչ էլ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ-ը), չեն կարողանա պաշտպանել մեզ մեր թշնամիներից...
Շվեյցարիան մինչեւ ամառ կկազմակերպի բարձր մակարդակի կոնֆերանս Ուկրաինայի վերաբերյալ
Շվեյցարիան նախատեսում է կոնֆերանս հրավիրել...
Ամենաշատ