News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո։ Այս մտադրությունը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

«Վերջին շաբաթվա ընթացքում մենք հասել ենք հսկայական հաջողության՝ տասնյակ առևանգվածների վերադարձնելով: Մեկ շաբաթ առաջ դա կարող էր անպատկերացնելի թվալ, բայց մենք հասանք դրան։ Սակայն վերջին օրերին ես լսում եմ այն ​​հարցը, թե, արդյո՞ք, Իսրայելը կվերադառնա մարտերին մեր պատանդներին վերադարձնելու այս փուլի ավարտից հետո: Եվ սրա պատասխանը միանշանակ այո է»,- հայտարարել է Նաթանյահուն, որի խոսքը տարածել է նրա գրասենյակը:

Վարչապետը հաստատել է, որ գործողության բոլոր հայտարարված նպատակները, այդ թվում՝ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական ներուժի ոչնչացումը, մնում են անփոփոխ։ «Պատերազմի հենց սկզբից ես երեք նպատակ եմ դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, վերադարձնել մեր բոլոր պատանդներին և ապահովել, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայել պետության համար։ Այս երեք նպատակները նախկինի պես ուժի մեջ են»,- ասել է նա:

Նաթանյահուն վստահ է, որ գործողությունը շարունակելու որոշումը հիմնված է ինչպես Իսրայելի իշխանությունների, այնպես էլ նրա ժողովրդի աջակցության վրա։ «Չկա տարբերակ, որով մենք չվերսկսենք ռազմական գործողությունները մինչև վերջ։ Սա է իմ քաղաքականությունը։ Անվտանգության ողջ կաբինետը սատարում է սրան: Ամբողջ կառավարությունն աջակցում է սրան։ Զինվորներն աջակցում են սրան։ Ժողովուրդը աջակցում է սրան, և մենք հենց սա ենք անելու»,- եզրափակել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում իրեն շրջապատել է պատանդների «կենդանի վահանով». WP
Յահյա Սինվարը անկլավի թունելների ցանցում է...
Ճապոնիան 32 մլն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի Գազայի հատվածին
Ճապոնիայի կառավարությունը լրացուցիչ օգնություն կհատկացնի Գազայի հատվածին...
Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել
Նրա խոսքով՝ ԵՄ-ի անվտանգության վրա խաղադրույքները նույնպես շատ բարձր են Մերձավոր Արևելքում...
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին. առնվազն 2 զոհ կա. Al Jazeera
Եվս երեք մարդ վիրավորվել է...
Պաղեստինի վարչապետը Աբասին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել
Մուհամեդ Շթայեն կառվարության հրաժարականի դիմում է ներկայացրել...
Բլինքենը հայտարարել է, որ Գազային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի պաղեստինյան անկլավի օկուպացիան
Պաղեստինյան անկլավի չափը չպետք է փոքրանա․․․
Ամենաշատ