News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Էլ-Նինյոն այս տարի չափից ավելի «քմահաճ» է։ Գիտնականները կարծում են, որ դրա վրա բացասաբար է ազդում Խաղաղ օվկիանոսում տաք ջրի տարօրինակ կուտակումը։

Ինչպես տեղեկացնում է The Washington Post-ը, տաք ջրի կուտակումը Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում անվանել են «կաթիլ» (blob)։ Իսկ Էլ-Նինյոն ինքը ձեւավորվում է արեւելյան մասում։ Հոսանքն առաջ է բերում ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանների տատանում, որն, իր հերթին, ազդում է կլիմայի վրա։

Էլ-Նինյոն առաջանում է տարին մի քանի անգամ, բայց այս տարի հատուկ ուժ է ցուցադրում։ Սովորաբար տաք ջուրը Խաղաղ օվկիանոսի արեւելյան մասում տաքացնում է օդն իր վերեւում, որը բարձրանում է վերեւ։ Բայց այս տարի ամեն ինչ այլ է։  Օդը բարձրանում է օվկիանոսի արեւմտյան մասում, իսկ հետո շարժվում դեպի արեւելք եւ ճնշում օդային զանգվածների վրա։

Ստեղծվում է ցածր ճնշման ոլորտ, որն առաջ է բերում հորդ անձրեւներ եւ ամպրոպներ։ Այդպես «կաթիլը» արեւմտյան մասում հանգեցնում է մերձարեւադարձային անձրեւների ուժեղացման, մինչդեռ արեւելքում, ընդհակառակը, նվազում է տեղումների ինտենսիվությունը։

Փորձագետները կարծում են, որ ներկա Էլ-Նինյոն կտեւի մինչեւ 2024թ գարուն։ Սպասվում է, որ նոյեմբեր-հունվար շրջանը հատկապես հարուստ է լինելու բնական կատակլիզմներով։ Մենք դրանում համոզվում ենք արդեն ներկայիս անասելի փոթորկի օրինակով Միջերկրական եւ Սեւ ծովերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ