News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում օպերատիվ խնդիրների լուծմանը զուգահեռ անհրաժեշտ է սկսել աշխատել իսկապես անկախ Պաղեստինի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։

«Մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի միջազգային հանրությունը կատարի իր՝ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական պարտավորությունները: Սա կարևոր է, քանի որ բարոյական ուղենիշների բացակայության դեպքում մենք որպես մարդկություն կկորցնենք մեր ճանապարհը: Մենք՝ միջազգային հանրության անդամներս, պետք է լուծենք այս խնդիրը բոլոր մակարդակներում՝ քաղաքական և հումանիտար»,- ասել է նա։

Ֆիդանը հայտարարել է, որ «հրադադարի հասնելու հրատապ անհրաժեշտություն կա»: «Մենք նաև շտապ գործակցության կարիք ունենք մարդասիրական օգնություն [Գազա] հասցնելու համար: Բայց սրան զուգահեռ պետք է սկսենք լուծել առկա խնդրի արմատը՝ աշխատել երկու պետությունների ստեղծման սկզբունքով կարգավորման վրա»,- ասել է նախարարը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում իրեն շրջապատել է պատանդների «կենդանի վահանով». WP
Յահյա Սինվարը անկլավի թունելների ցանցում է...
Ճապոնիան 32 մլն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի Գազայի հատվածին
Ճապոնիայի կառավարությունը լրացուցիչ օգնություն կհատկացնի Գազայի հատվածին...
Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել
Նրա խոսքով՝ ԵՄ-ի անվտանգության վրա խաղադրույքները նույնպես շատ բարձր են Մերձավոր Արևելքում...
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին. առնվազն 2 զոհ կա. Al Jazeera
Եվս երեք մարդ վիրավորվել է...
Պաղեստինի վարչապետը Աբասին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել
Մուհամեդ Շթայեն կառվարության հրաժարականի դիմում է ներկայացրել...
Բլինքենը հայտարարել է, որ Գազային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի պաղեստինյան անկլավի օկուպացիան
Պաղեստինյան անկլավի չափը չպետք է փոքրանա․․․
Ամենաշատ