News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով ընդլայնելու նպատակով։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր՝ գոհունակությամբ նշելով փոխգործակցության զարգացման դինամիկան։ Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ընթացքին՝ նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը Հայաստանում ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ