News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը արել է մի շարք ձևակերպումներ՝ կապված ՀԷՑ-ի հետ: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հարցում նախկին մենաշնորհ կազմակերպության, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կա դիմադրություն, և որ այն փորձում է խոչընդոտներ ստեղծել համակարգի համար։

Նման որակումների հետ կապված մեկնաբանությունների համար «Փաստը» դիմեց ՀԷՑ-ին, որտեղից ի մասնավորի պատասխանեցին. «Նախ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում, քանի որ ընկերությունն իր հիմնական սակագնային մարժան ստանում է էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի համար, ուստի շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի։

Ավելին, էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունը դասվում է բնական մենաշնորհի դասին, ինչը նշանակում է, որ տնտեսության այդ ճյուղում մրցակցությունը տեխնիկապես կա՛մ անհնար է, կա՛մ տնտեսապես ոչ արդյունավետ։ Նշվածի վկայությունն է աշխարհի գրեթե բոլոր պետություններում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բնական մենաշնորհի կարգավիճակը և նրանց նկատմամբ պետական կարգավորման իրականացումը (այդ թվում՝ սակագնային քաղաքականությունը)։

Հավելենք նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպես էլեկտրաէներգետիկական բնագավառում էլեկտրաէներգիայի բաշխման բնական մենաշնորհի կարգավորվող սուբյեկտ, ցանկացած տնտեսական գործունեություն, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, միայն տնտեսապես օգտակար է, ուստի անհասկանալի կլինի սահմանափակել կամ խոչընդոտել որևէ գործունեությանը, որը կարող նպաստել թե՛ մեր ընկերության շահութաբերությանը, թե՛ նշվածի արդյունքում պետությանը վճարվելիք հարկերի ծավալների ավելացմանը։

ՀԷՑ-ը մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից մեկն է, որը միշտ կողմ է տնտեսական մեխանիզմների արդյունավետացմանը: Ցանկացած որոշում, նոր պայմանի ստեղծում, որը բերում է զարգացման, չի կարող դիմադրության արժանանալ ընկերության կողմից, հակառակը՝ մենք միշտ առաջընթացի կողմնակից ենք: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է մնալ երաշխավորված մատակարար և լուծել իր առջև դրված խնդիրներն ու, որպես բաշխիչ ընկերություն, կատարել իր պարտականությունները»:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Վահագն Խաչատուրյանը, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի հետ կապված խնդիրներն են՝ ՀԷՑ-ի՝ սահմանափակումներ ստեղծող կարգավորումների պատճառով:

Այս թեմայի հետ կապված՝ ՀԷՑ-ից նշեցին հետևյալը. «Համաձայն գործող կարգի, որևէ առանձնացված մոտեցում էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի՝ էլեկտրական ցանցին միանալու համար գոյություն չունի: Ինչպես ցանկացած այլ օբյեկտ, որի սպառման համակարգն անհրաժեշտ է միացնել ցանցին, էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները նույնպես համապատասխան փաստաթղթերով դիմում են ներկայացնում Ընկերության սպասարկման ցանկացած կենտրոն և սահմանված ժամկետում և սահմանված կարգով միանում էլեկտրական ցանցին:

Եթե արդեն գործող բաժանորդի մոտ առկա սահմանված հզորությունը չի բավարարում իր սեփականություն հանդիսացող տարածքներում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանի միացման համար, ապա նույն կարգով անհրաժեշտ է դիմել ընկերությանը՝ լրացուցիչ հզորություն ստանալու համար: Վերը նշված հարցերը կարգավորվում են ինչպես օրենքով, այնպես էլ ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերով, հետևաբար ՀԷՑ-ի նախասիրությունների հետ որևէ առնչություն չունեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ