News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։

Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչեւ 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ: Այսինքն՝ անգամ «փակովի» տարբերակով ձեռք բերված պետական գույքի համար ամբողջական վճարումներն արված չեն, բայց Նիկոլ Փաշինյանը համառ լռում է:

Ու թեեւ Նարեկ Նալբանդյանը դեռ պարտք է պետությանը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ գերշքեղ ու գերթանկարժեք հյուրանոցը այս օրերին նախապատրաստվում է վերաբացման։ Մինչ այդ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավելի, այն վերանորոգման մեջ էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրվա հյուրերի մասին դեռ հստակ ցանկ չկա, այն կլինի առաջիկայում, բայց Ամանորի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում.

«Կազմակերպչական աշխատանքները դեռ ընթացքում են, ավարտված չեն, մեծ թիմ է աշխատում։ Մեր հյուրանոցի գլխավոր տնօրենը Մահմուդ Սահադն է, ում դրսից ենք բերել։ Անձամբ ես չեմ զբաղվում հյուրերի ցանկով եւ կազմակերպչական աշխատանքներով»։
Նարեկ Նալբանդյանը մեզ հայտնեց նաեւ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ամանորյա միջոցառում է անցկացվելու, որին մասնակցելու են հայ հայտնի երգիչներ եւ երգչուհիներ։

«Միջոցառմանը, որ նախատեսվում է կազմակերպել Ամանորին, երգելու են Իվետա Մուկուչյանը, Սարո Թովմասյանը, «Հայաթ Փրոջեքթ»-ը, կարճ ասած՝ մեծ միջոցառում ենք նախատեսում»,- հայտնել է Նալբանդյանը։

Հավելենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ «Գոլդեն Փելիս»-ում մեծ վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում, նույնիսկ գույքը հանվել էր վաճառքի բավականին մատչելի գնով։
Հիշեցնենք նաեւ, որ դեռ օգոստոսի 24-ին հենց այս հյուրանոցում անցկացվեց ԵԱՏՄ արտահերթ նիստը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները:

Իսկ ինչ վերաբերում է պարտքերի տակ գտնվող Նարեկ Նալբանդյանին, ապա նա նոր ծնվող օլիգարխ է, որը թեեւ պետությանն ահռելի պարտքեր ունի, չգիտես՝ ինչպես, վերջին տարիներին կառուցել է 12 գործարան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ