News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության ընթացքում տուժել, մահացել կամ վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Այդ թվում՝ սեպտեմբերի 25-ին ահավոր պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում: Այդ ողբերգության հետևանքով զոհվածների ճշգրիտ թիվն անհայտ է մինչև օրս. նշվում է, որ, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ է եղել: Հայտնի է նաև, որ զոհվածների ու վիրավորների մեծ մասը տղամարդիկ են: Այսինքն, ակնհայտ է, որ այդ պայթյունի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են կերակրողներին, եթե արտահայտվենք պաշտոնական, իրավաբանական եզրույթներով:

Ուստի հարց է ծագում. իսկ մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր: Բայց նման մոտեցումների մասին որևէ բան լսվե՞լ է, ասվե՞լ է: Կան տեղեկություններ մունիցիպալ մարմինների կողմից հնարավոր օժանդակության մասին: Բայց կառավարությունից ձայն անգամ չի լսվում: Ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքել յանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ նման դեպքերի համար պետք է կառավարությունը որոշակի փոխհատուցում սահմաներ:

Նա միանգամայն արդարացիորեն նկատել էր նաև, որ եթե նույնիսկ կառավարությունը համարում է, որ, օրինակ՝ բենզինի պահեստի պայթյունն ուղղակիորեն կապ չունի ռազմական գործողությունների հետ, ապա, միևնույնն է, դա հարցը չի հանում օրակարգից: Նախկինում համանման դեպքերի պարագայում միշտ աջակցություն ցուցաբերվել է: Օրինակ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհվածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ուստի, ինչպես կարծում է Առաքել յանը, և ինչին, կարծում ենք, համամիտ կլինի ցանկացած ողջամիտ մարդ, անհրաժեշտ է նման որոշում կայացնել նաև նշված դեպքի հետ կապված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 16 տարի
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ...
«Խոր Վիրապ» արգելավայրում և մոտակա տարածքում մոտ 100 հա խոտածածկույթ է այրվել
Փետրվարի 29-ին, ժամը 16։58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության...
«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը
ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի...
«Հրապարակ». Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ
Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ...
«Ժողովուրդ». Երեւանում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները
2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա...
Ամենաշատ