News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո Արցախի պատգամավորներն այս շաբաթ մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, բայց մինչ օրս այդպես էլ չի կայացել պասված նիստը, որը նաև Արցախի պետական ինստիտուտներից կոնկրետ խորհրդարնի գոյության մասին կհռչակի փաստացի:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել՝ ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին:

Մեր տեղեկություններով՝ նիստից մեկ օր առաջ երեկոյան ուշ ժամի ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։ Շահրամանյանը նրանց խնդրել է միառժամամակ նիստը հետաձգել, ոչինչ չձեռնարկել, մինչև որոշ բաներ ինքն անձամբ պարզի։ Այս ամենից հետո «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավորները պարզապես չեն եկել նիստի, ու թեեւ մնացած պատգամավորները ներկայացել են նիստին, սակայն քվորում չի եղել։ Թե ինչու է Սամվել Շահրամանյանը այս քայլին գնացել, մենք չգիտենք, նրանից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ:

Բայց երեկ Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն արեց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ասելով, որ Սամվել Շահրամանյանը մինչ օրս պարբերաբար կապի մեջ է ադրբեջանցի պաշտոնյաների հետ.
«Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, ընդդիմադիր դաշտը, հիմա էդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում, ի՞նչ է բանակցում», – հայտարարել էր նա:

Թե այս հատարարությունը որքա՞նով է իրական, կամ հայտարարության բովանդակությունը որքա՞նով կապ ունի Սամվել Շահրամանյանի վարքագծի ու ԱՀ ԱԺ նիստը տապալելու որոշման հետ, դեռ պարզ չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը կփորձի սրա վերաբերյալ մանրամասներ իմանալ, այնուամենայնիվ, փաստ է, որ Արցախի նախագահը վիժեցրել է ԱՀ ԱԺ նիստ հրավիրելու գործընթացը։ Դա կարող էր ձեռնտու լինել միայն Ադրբեջանին: Թեեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է հայտարարել, թե Արցախի պետական ինստիտուտները Հայաստանի համար վտանգ են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ