News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի առավոտյան էտալոնային մակնիշի նավթի գինը տատանվում է, թրեյդերները գնահատում են ԱՄՆ-ում պաշարների մասին տվյալները եւ սպասում ՕՊԵԿ+-ի նախարարական հանդիպմանը։

Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարելը 82,95 դոլար է՝ 0,15 դոլարով ցածր, քան նախորդ օրը։ Նախօրեին այդ գնանշումները բարձրացել էին 1,42 դոլարով (1,7 տոկոս)՝ հասնելով նոյեմբերի 6-ի առավելագույնին՝ մեկ բարելը 83,1 դոլար։

Ավելի ակտիվ վաճառվող փետրվարյան ֆյուչերսները թանկանում են 0,16 դոլարով (0,19 տոկոս)՝ մեկ բարելը 83,04 դոլար։

WTI-ի հունվարյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,18 դոլարով (1,23 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 78,04 դոլար։ Անցած աճուրդի տվյալներով՝ դրանք թանկացել են 1,45 դոլարով (1,9 տոկոս)՝ նոյեմբերի 14- առավելագույնին՝ մեկ բարելը 77,68 դոլարի հասնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ