News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Գագաթաժողովին մասնակցում են ավելի քան 140 պետությունների ղեկավարներ, գագաթաժողովի բացումը տեղի կունենա հինգշաբթի Դուբայում՝ Մերձավոր Արեւելքի ֆինանսական եւ տեխնոլոգիական կենտրոնում։ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի (COP28) կողմերի 28-րդ համաժողովի նախագահը եւ աշխարհում նավթի խոշոր արտադրողներից մեկը լինելով, ակնկալում է համոզել միջազգային հանրությանը, որ ցածր ածխաջրածնային ապագան հնարավոր է՝ առանց հանածո վառելիքից հրաժարման։

Այս տարի COP28-ի նախագահը Սուլթան բեն Ահմեդ ալ-Ջաբերն է, որը զբաղեցնում է ԱՄԷ արդյունաբերության եւ առաջավոր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը, ինչպես նաեւ ղեկավարում է Աբու Դաբիի ADNOC ազգային նավթային ընկերությունը։ Նա բազմիցս խոսել է այն մասին, որ ածխաջրածինների օգտագործման կրճատումը պատասխանատու մոտեցում է պահանջում։ Չնայած ալ- Ջաբերը ընդունում է, որ աստիճանական հրաժարումը վառելիքի ավանդական տեսակներից անխուսափելի է, առաջնահերթը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, նրա կարծիքով, պետք է դառնա ժամանակակից տեխնոլոգիական լուծումների օգտագործումը՝ կապված ածխածնի որսման, ոչնչացման եւ պահման հետ։ Այս հայեցակարգը կարող է ի հայտ բերել տարաձայնություններ մասնակից երկրների հետ այն հարցում, թե ինչ մոտեցում պետք է համարել ամենաօպտիմալը գլոբալ ջերմացման դեմ պայքարում։

Սպասվում է, որ Դուբայում կոնֆերանսի օրերին, որը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 12-ը, աշխատանքներին մասնակցելու է ավելի քան 70 հազար պատվիրակ տարբեր երկրներից, ներառյալ պետությունների ղեկավարները, խոշոր բիզնեսի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ հետազոտողներ, փորձագետներ եւ լրագրողներ։ Սա ամենամեծ թիվն է ողջ պատմության ընթացքում։

Երկրների պատվիրակությունների հիմնական խնդիրը  լինելու է Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու առաջընթացի վերլուծությունը։ Փաստաթուղթն ընդունվել է 2015թ. դեկտեմբերի 12-ին՝ կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի 21-րդ կոնֆերանսի արդյունքների հիման վրա, որի մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մինչեւ 2100թ. գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը Ցելսիուսի երկու աստիճանից ավելի եւ միջոցներ ձեռնարկել տաքացման զսպման համար՝ 1,5 աստիճանի սահմաններում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
KAAN կործանիչի և հրթիռային սպառազինության համակարգերի տիրապետումը Թուրքիայի համար գոյատևման խնդիր է. Էրդողան
Հակառակ դեպքում, ոչ միջազգային իրավունքը, ոչ դաշինքները, որոնց մենք պատկանում ենք, ոչ էլ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ-ը), չեն կարողանա պաշտպանել մեզ մեր թշնամիներից...
Շվեյցարիան մինչեւ ամառ կկազմակերպի բարձր մակարդակի կոնֆերանս Ուկրաինայի վերաբերյալ
Շվեյցարիան նախատեսում է կոնֆերանս հրավիրել...
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար
Հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին…
Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների օգտին
Ֆիդանը ընդգծել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի ավելի…
ՌԴ ԱԳՆ-ն միջազգային դատարանին կոչ է արել իրավական գնահատական տալ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացմանը
Նշվում է, որ շարունակվող օկուպացիայի ամենատեսանելի…
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և ընդգծել երկու ժողովուրդների…
Ամենաշատ