News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Հայերը մեծապես օգտվում են Մուտքի արտոնագրերի  դյուրացման մասին համաձայնագրից,  ավելացել է մուլտի վիզաների տրամադրումը: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այժմ Հայաստանի շատ քաղաքացիներ ԵՄ երկրների դեսպանություններում վիզայի համար օր ամրագրելու դժվարություններ ունեն, երբ կարող է սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը:

«Այնուամենայնիվ, մենք քաջատեղյակ ենք մարտահրավերներին և ակտիվորեն աշխատում ենք դրանք լուծելու ուղղությամբ: Երկու շաբաթ առաջ մենք վիզաների դյուրացման հարցերով համատեղ կոմիտեում շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, որի ընթացքում արձանագրվեց ձեռք բերված առաջընթացը և հանգամանորեն քննարկվեցին բոլոր հարցերը։

Ինչ վերաբերում է վիզայի տրամադրման համար դիմումների քանակի ավելացմանը, ապա հանձնաժողովը խնդրել է անդամ երկրներին բարելավել իրենց գործառնական կարողությունները՝ լուծելու վիզայի դիմումների քանակի ավելացման հարցը՝ տրամադրելով ընդունելության համար ավելի շատ ժամանակ:

Ուզում եմ հիշեցնել, որ Արտաքին հարաբերությունների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 13-ին քննարկել է նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունները։ Մենք առաջիկայում ակտիվորեն կաշխատենք՝ ուսումնասիրելու նման տարբերակները»,- նշել է ԵՄդեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ…
«Մենք պետք է  այդ ուղղությամբ մտածենք». Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մասին
Հարցին՝ այդ դեպքում ինչու է Հայաստանն անընդհատ հերքում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, նա...
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ռազմական ագրեսիայի դեպքում
Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել...  
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի տրամադրմանը
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել...
ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու Հայաստանի կրթության համակարգի մրցունակությունը
EU4Education բարեփոխումները Հայաստանում կկենտրոնանան արդյունավետ և հաշվետու կառավարման համակարգի վրա՝ ապահովելու ներառական, ճկուն և երեխայակենտրոն մոտեցմամբ կրթություն յուրաքանչյուր երեխայի համար...
Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում նվազեցնելու ՌԴ-ից անվտանգության կախվածությունը. Անդրյուս Կուբիլյուս
Հայաստանը ցանկանում ենք տեսնել որպես եվրոպական ընտանիքի մաս, որը լիարժեք կվայելի ինտեգրման առավելությունները…
Ամենաշատ