News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ առաքելությանը հանձնարարված է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակի վերաբերյալ` նպաստելով հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը, և դրա հիման վրա նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բնակչության, հնարավորության դեպքում՝ նաև իշխանությունների միջև վստահության ձևավորմանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«ԵՄ բոլոր քաղաքացիական առաքելություններն իրենց դիտարկումների վերաբերյալ զեկույցները ներկայացնում են  ԵՄ-ին և ԵՄ անդամ պետություններին: Առաքելության տեղակայումից ի վեր տեղաշարժ է եղել՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված, ուստի առաքելությունը հստակորեն կատարում է իր մանդատով ստանձնած պարտավորությունները։

Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա ինչպես վերջերս նշել էր  ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը՝ մենք աշխատում ենք ավելի շատ դիտորդներ ու պարեկային շրջայցեր  տեղակայելու ուղղությամբ: Ավելացնեմ, որ 2023 թվականի սեպտեմբերին՝ իմ ժամանելուց ի վեր, հանդիպել եմ դիտորդների մեծ մասին և ուշադիր հետևում եմ նրանց գործունեությանը։

Տպավորված եմ նրանց արհեստավարժությամբ և նվիրվածությամբ։ Տպավորված եմ նաև հայ բնակչության ջերմ ընդունելությամբ, ինչը շատ բարձր է գնահատվում Եվրամիության կողմից ու նպաստում է առաքելության աշխատանքին»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ…
Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն. Freedom House 
Բաքուն կարող է ոգեշնչվել Ռուսաստանի գործողություններից...
Միրզոյանն ու Բայրամովը փոխադարձ համաձայնություն են արտահայտել՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար...
Եվրոպական սանկցիաների սպառնալիքը Բաքվին պետք է հուշի, որ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն. Եղոյան
Սովորաբար, նման միջազգային կառույցներից հեռացումը հենց այդ կառույցների կողմից է դիտարկվում որպես սանկցիա: Եթե որևէ պետություն ինքն է ցանկանում…
ԵՄ շատ երկրներ պատրաստ են վտանգավոր զարգացումների դեպքում սանկցիաներ կիրառելԱդրբեջանի դեմ. Եղոյան
ԵՄ-ում հավաքված է ամբողջ եվրոպական քաղաքական հանրույթի ներկապնակը…
Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ ճանապարհով գնում են դեպի խաղաղության պայմանագիր. Գերմանիայի արտգործնախարար
Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է...
Ամենաշատ