News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը մոտ կես ժամ ինքնաթիռի տրապի վերեւում սպասել է Կատարի էմիրին, որի հետ հանդիպման համար նա ժամանել է Դոհա, տեղեկացրել է Bild թերթը։

Թերթի տվյալներով՝ Շթայնմայերը Դոհա է հասել չորեքշաբթի առավոտյան՝ հանդիպելու եւ բանակցելու համար Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։ «Էմիրը» հավանաբար, պատրաստ չի [եղել] ընդունել Շթայնմայերին վայրէջքից հետո»,- գրել է թերթը՝ նշելով, որ նախագահը սպասել է շեյխին «դժգոհ դեմքով եւ ձեռքերը [կրծքին] ծալած»։  Թերթը նշել է, որ ի պատասխան գերմանական կողմի հարցման տեղեկացրել են, որ «նախագահը պետք է թեյ խմեր օդանավակայանում՝ ժամանակը սպանելու համար», ինչը «Շթայնմայերը, հավանաբար, անել չի ցանկացել՝ նախընտրելով դրա փոխարեն սպասել տրապի վերեւում մոտ կես ժամ 30 աստիճան շոգին։

Bild-ը նշել է, որ Կատարի էմիրը հանդես է գալիս որպես կարեւոր միջնորդ ՀԱՄԱՍ-ի հետ իսրայելցի պատանդների ազատման բանակցություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ