News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իր «Իմ կյանքը» հուշերի գրքում պատմել է, որ ունեցել է երկրորդ ընտանիք։ Այս մասին գրել է Orda.kz ղազախական պորտալը։

Գիրքը շուտով կհայտնվի վաճառքում, իսկ մինչ այդ առաջին օրինակներն ստացել են քաղաքական գործիչները, փորձագետները եւ լրագրողները։ Նազարբաեւի հուշերը գրել է անձամբ ինքը։ Դրանք վերաբերում են հանրապետության առաջին նախագահի կյանքի քաղաքական եւ անձնական կողմերին։

«Իմ կյանքի» առանձին գլուխներ նվիրված են երկրում 2019թ. իշխանության փոխանցմանը, դրանում հիշատակվում է նաեւ Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Քաղաքագետի խոսքով, որը պորտալին է ներկայացրել հատվածներ գրքից, մնացած հարցերում հուշերում որեւէ նոր բան չկա, բայց առաջին անգամ խոստովանություն է արվել երկրորդ ընտանիքի՝ Ասել Իսաբաեւայի եւ երկու որդիների մասին։

«Մենք ամուսնացել ենք ըստ մուսուլմանական սովորույթի։ Ասելը ինձ երկու զավակ է պարգեւել՝ երկու որդի։ 2005թ. ծնվել է Թաումանը, 2008թ.՝ Բայքենը»,- պորտալը մեջբերել է Նազարբաեւի գքրի հատվածը։

Նախկին նախագահի կինը՝ Սառա Նազարբաեւան, որի հետ նա ամուսնացել է 1962թ., իմացել է ամուսնու երկրորդ կնոջ եւ նրա երեխաների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ