News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

ՌԴ մայրաքաղաքում օրերս տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների Ներքին գործերի նախարարությունների քրեական ոստիկանության ղեկավար կազմի հանդիպում-քննարկում: Անդրազգային բնույթի, այդ թվում` կիբեռհանցագործությունների դեմ պայքարին առնչվող քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներ։

Վարդան Վարդանյանը ներկայացրել է կիբեռհանցագործությունների ոլորտում Հայաստանում տիրող վիճակը, դրա դեմ պայքարում մշակված գործիքակազմը և դրական փորձը։ Նա ընդգծել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ անդամ պետությունների միջև համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ։

Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվել են նաև մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
ԱՊՀ գծով գործընկերները շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության լիակատար վերականգնմամբ. Սերգեյ Լեբեդեւ
Մենք հետաքրքրված ենք Հարավային Կովկասում խաղաղության լիակատար վերականգնմամբ...
Ronesans թուրքական շինարարական հոլդինգը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում
Երկու տարում հոլդինգը վաճառել է իր տարածաշրջանային բիզնեսը...
Ամենաշատ