News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հաստատեց ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի տվյալներով Հայաստանի ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված թեթև մարդատար ավտոմեքենաների քանակը շուրջ 9000 է, որոնց  համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44․3 մլրդ․ դրամ, եթե այդ մեքենաները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։

Մասնավորապես մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցները ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 7․8 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 36․5 մլրդ․ դրամ։

Հաշվի առնելով դա, առաջարկվում է նախատեսել ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ավտոմեքենաների մասով նախատեսել փոխհատուցման հնարավորություն․

ա․ Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով,

բ․ Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։

Այսինքն՝ մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3․1 մլրդ․ դրամ (7․8 մլրդ․ x 40%), իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25․6 մլրդ․ դրամ (36․5 մլրդ․ դրամ x 70%)։ Արդյունքում՝ նշված ավտոմեքենաները ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջերի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15․6 մլրդ․ դրամ։

Ներկայացված նախագծով առաջարկվող փոխհատուցման գործիքը կստեղծի հնարավորություն ֆիզիկական անձանց համար առավել ընդունելի չափով հարկերի և մաքսատուրքերի վճարմամբ մեքենաների ազատ շրջանառության համար ձևակերպման համար։

Նախագծի ընդունմամբ Հայաստանի պետբյուջեում եկամուտների ավելացում է նախատեսվում՝ շուրջ 15 մլրդ դրամի չափով։

Նշենք, որ այս մեխանիզմը գործելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը, դրանից հետո քաղաքացիները չեն ստանա կառավարության կողմից փոխհատուցում եւ ստիպված կլինեն 100 տոկոսով վճարել մաքսատուրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
00 oo 000 համարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի պրոցեսում ենք. ՆԳՆ փոխնախարար
Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն 00 oo 000-ի համար չի հայտարարվել...
2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ 2-րդ անգամ կհանվի 2 միավոր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում…
Volkswagen-ն ու Audi-ն հրավառման վտանգի պատճառով ավելի քան 260 հազար ավտոմեքենա հետ կկանչեն 
Հետկանչից տուժած տրանսպորտային միջոցների համար դիլերները պետք է ստուգեն վառելիքի պոմպի կնիքը և անհրաժեշտության դեպքում փոխարինեն այն...
Tesla-ն այլևս ամենաթանկ ավտոմեքենաների ապրանքանիշը չէ
Ընկերությունն ընդհանուր առմամբ դրական դինամիկա է գրանցում չինական ապրանքանիշերի շրջանում…
ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն
Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման...
«Mercedes-Benz»-ն ամբողջ աշխարհից հետ կկանչի 250 հազար ավտոմեքենա
Որոշ ապահովիչներ կարող են չհամապատասխանել պահանջներին․․․
Ամենաշատ