News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հաստատեց առանձին ընթացակարգ, որով սահմանվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու առանձնահատկությունները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Որոշմամն սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչեւ 2024-ի հունիսի 1-ը:  Ընդ որում, դիմումին որեւէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու:

Դիմումը մինչեւ 2024-ի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենսաթոշակը նշանակվում է ոչ շուտ, քան 2023-ի հոկտեմբերի 1-ից:

Եթե անձին ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա  օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա ժամկետը կկիրառվի 2023-ի դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ, քան հոկտեմբերի 1-ից: Օրինակ, եթե անձի 63 տարին լրացել է այս տարվա սեպտեմբերին, ապա նա կարող է թոշակի համար դիմել այս տարվա դեկտեմբերի 11-ից եռամսյա ժամկետում, եւ նրան թոշակ կնշանակվի այս տարվա հոկտեմբերի 1-ից»:

Փոխնախարարը նաև հայտարարեց, որ նոր կարգավորմամբ  բռնագաղթածների համար առանձին ընթացակարգով կենսաթոշակների նշանակումը կտևի մինչև 2028  դեկտեմբերի 31-ը, և այդ ընթացքում դրանք չեն վերանայվի, այլ այդ օրվանից հետո կվերանայվեն:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ-ում թոշակ ստացած անձինք առանց ընդհատման կստանան իրենց թոշակները. «Նրանք հոկտեմբեր-նոյեմբերի թոշակները չեն ստացել, բայց այս որոշումից հետո, նրանք կստանան եւ հոկտեմբերի, եւ նոյեմբերի թոշակները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ…
Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում
Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար...
Ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը (վիդեո)
2020թ. սեպտեմբերի 27-ի թուրքադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից...
Երեկ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել. Արտակ Բեգլարյան
Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական...
Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որոնցից մեկը ես եմ. Խաչատուրյան
Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական…
Ռուս քաղաքագետն անդրադարձել է Ռ. Վարդանյանի մեդադրանքի հիմքերին ու արժանացել ադրբեջանցի օգտատերերի հարձակումներին
Այս պաշտոնը նրան լիազորություն չի տվել զինված գործունեություն ծավալելու կամ ֆինանսավորելու նման գործունեություն...
Ամենաշատ