News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։

Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։

Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Անդրադարձ է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայոուն ներգրավածությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևերում Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող դրույթների վերաբերյալ…
«Մենք պետք է  այդ ուղղությամբ մտածենք». Ալեն Սիմոնյանը՝ ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մասին
Հարցին՝ այդ դեպքում ինչու է Հայաստանն անընդհատ հերքում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, նա...
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ռազմական ագրեսիայի դեպքում
Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել...  
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի տրամադրմանը
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել...
ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու Հայաստանի կրթության համակարգի մրցունակությունը
EU4Education բարեփոխումները Հայաստանում կկենտրոնանան արդյունավետ և հաշվետու կառավարման համակարգի վրա՝ ապահովելու ներառական, ճկուն և երեխայակենտրոն մոտեցմամբ կրթություն յուրաքանչյուր երեխայի համար...
Հայաստանը քաղաքական կամք է ցուցաբերում նվազեցնելու ՌԴ-ից անվտանգության կախվածությունը. Անդրյուս Կուբիլյուս
Հայաստանը ցանկանում ենք տեսնել որպես եվրոպական ընտանիքի մաս, որը լիարժեք կվայելի ինտեգրման առավելությունները…
Ամենաշատ