News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լեզվի կոմիտեի նախագահ է նշանակվել Սիրանուշ Դվոյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Սիրանուշ Դվոյանին նշանակել լեզվի կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Սիրանուշ Դվոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսից լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Այս տարվա մարտին նա նշանակվեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։

Նշենք, որ մինչ այդ՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, համալսարանում ռեկտորի ընտրություն էր տեղի ունեցել, և գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Դավիթ Գյուրջինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ