News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրարգրերի համար հատկացվեց Կառավարության մասնաբաժինը, այն է՝ 5 միլիարդ 712 միլիոն դրամ: Այդ մասին որոշումը Կառավարության նոյեմբերի 30-ի նիստի ժամանակ ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին. այդ ծրագրերից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են:

Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 միլիարդ 249 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 363 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 196 միլիոն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 միլիոն դրամ, Վայոց ձորին՝ 186 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 233 միլիոն դրամ:

Ըստ նախարարի՝ այս տարի, ընդհանուր առմամբ, 426 ծրագրի համար Կառավարությունը գումար է հատկացրել. «Այսօրվա գումարն էլ հաշվենք, 27 միլիարդ 530 միլիոն դրամ ենք հատկացնում, եթե համայնքների մասնաբաժինն էլ գումարենք, կդառնա 45,2 միլիարդ դրամ: Բյուջեի պլանով ավելի քիչ էր: Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Այսինքն՝ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 միլիոն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Խոպանից եկած գումարները նվազել են. հարկման հետքերով
Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի...
Հարկատուները կվճարեն ծառայողական մեքենաների՝ «կարմիր գծերի» կայանման տարեկան՝ 160.000 դրամները
«Ա» և «Բ» գոտիներում կայանման համար վճարվել է ընդհանուր 677,6 մլն դրամ գումար…
Լիթիումի արտադրությունը 2010-ից քառապատկվել է, իսկ ՀՀ հանքային ջրերում լիթիումի որոշակի պաշարներ կան. Հովհաննիսյան
2050 թվականին լիթիումի ամբողջական պահանջը կհասնի մինչեւ 5 մլն տոննայի...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 29-ին, կազմել է...
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում վերընտրվեց Գարեգին Բաղրամյանը, ՄՊՀ նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գևորգյանը
Հիշեցնենք, որ 2016-2018 թթ. Գեղամ Գևորգյանը ղեկավարել է Գյուղատնտեսության...
2025-ից առաջանալու է բաց լիթիումի առաջարկի եւ պահանջարկի միջեւ. Հայաստանը պետք է իր տեղը գրավել այդ բացի մեջ. Ջհանյան
Այսօրվա աշխատաժողովի գլխավոր թեման ոչ միայն լիթիումն է, այլեւ ընդհանրապես...
Ամենաշատ