News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 2-ին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:   

Սուրբ  Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:

Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00։

Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ։ Հընթացս նախատոնակի դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։

Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստանալու հրաշագործ Սուրբ Գեղարդից բաշխվող օրհնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր Եկեղեցու դեմ տարվող արշավը սպասարկում է թշնամական օրակարգ. «Մայր Հայաստան»-ը սատարում է Հայ եկեղեցուն
«Մայր Հայաստան» շարժումը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ...
«Էջմիածին» խմբակցությունը կոչ է անում փետրվարի 24-ին հավաքվել Մայր Աթոռում՝ «պաշտպանելու եկեղեցին ոտնձգություններից»
«Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»․․․
Թող Տերը իմաստություն և արթնություն տա բոլորիս մտքերին, որ ամեն մի հայ կարևորություն տա ազգային խնդիրներին․ Արցախի թեմ
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ուղերձը՝ Արցախյան շարժման 36-ամյակի…
Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Նա կմասնակցի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին
Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում...
Վեհափառը կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ խոսել է տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին...
Ամենաշատ