News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի (Ցոլակ Ակոպյան-խմբ) նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններկատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապօրինի արդյունահանվել է մոտ 1.66 մլն խմ ավազ և ավազակոպճային խառնուրդ. Վնասը կազմել է մոտ 613 մլն դրամ. ամփոփում
Այդուհանդերձ, դատարան ուղարկված առանձին քրեական վարույթներով արդեն իսկ հիմնավորվել է, որ, մասնավորապես, Արաքս գետի ավազանում առանձին...
Վաղը Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստն է
Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր...
31-ամյա Գեւորգը 5 տարի սպանության մեղադրանքով հետախուզվում էր Ղրիմի իրավապահների կողմից. նրան գտել են Երևանում
Փետրվարի 23-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՆԳՆ ոստիկանության...
Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար
Փետրվարի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական...
Տղամարդու մոտ լիցքավորված ձայնային ատրճանակ, դանակ և կաթուցիչներ են հայտնաբերվել
Փետրվարի 23-ին, ժամը 5.45-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին...
Աշոտյանին ասվել է, որ իր հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տրվելու է իր հասանելիք տեսակցությունների հաշվին. ՔԿԾ
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը չեն խոչընդոտում…
Ամենաշատ