News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, ով նույն օրը՝ ժամը 11:55-ի սահմաններում, գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակում մահացել է:

Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ էին որսում. Ոստիկանները գտել են ձկնորսական ցանցեր, էլեկտրական սարք
Եղեգնաձորի երկու բնակիչն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ...
ՀԷՑ-ի Մարտունու մասնաճյուղի ճարտարագետն ու տեսուչը դեմքի այրվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը...
Արաբկիրում կասկածելի պայթուցիկի ահազանգ է ստացվել. Սակրավորներ են ժամանել. Այստեղ է ՀՀ ոստիկանապետը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանւոմ: ժամը 13:40-ի սահմաններում...
Թուրքիայի արեւելքում տեղի է ունեցել բնահողի փլուզում հանքում
Միջադեպի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների պետական վարչության փրկարարները եւ բժիշկներ...
Պետերբուրգում ուսանողուհու դեմ կարող են քրեական գործ հարուցել փետրվարի 24-ին Շեւչենկոյի հուշարձանի պաստառի պատճառով
Կասկածվողը Դարյա Կոզիրյովան է...
Ալավերդիում 20 եւ 25 տարեկան երիտասարդների ոչ սթափ վիճակում վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Փետրվարի 23-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ...
Ամենաշատ