News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է դաշինքի հետ Երևանի գործընկերությանն ու դրա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել Է X սոցցանցում։

Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ արտգործնախարարների 30-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել բանակցությունները ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ։

«Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների հստակությունը առանցքային են և պետք է անվերապահորեն ճանաչվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ՝ Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է Միրզոյանը։

Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունգարիայի խորհրդարանի խոսնակը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամության վավերացումն ու օրենքն ուղարկել նախագահին
Լասլո Կեւերը ստորագրել է վավերացումը...
Ուկրաինայի պարտությունը կհանգեցնի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի. Պենտագոնի ղեկավար
Նա ասել է, որ Ուկրաինայի ձախողման դեպքում Ռուսաստանը կանգ չի առնի․․․
Եվրոպական երկրների առաջնորդները մահու չափ վախեցած են ՆԱՏՕ-ի մասին Թրամփի հայտարարություններից. Բայդեն
Թրամփն ասել էր, որ ինքը չէր պաշտպանի անդամ այն երկրներին, որոնք կհրաժարվեին վճարումներ կատարել․․․
Դաշինքը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա. Սթոլթենբերգ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես բացառել է, որ եվրոպական երկրներն ու ՆԱՏՕ-ի դաշինքի անդամները ցամաքային զորքեր կուղարկեն Ուկրաինա...
Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի դիմումը
Սակայն նախորդ շաբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է...
Թուրքիան կենտրոնացած է F-16, ոչ թե F-35 կործանիչների վրա. Էրդողան
Ամենաշատ