News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
Համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության...
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը (ֆոտո)
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ուրախ էր ընդունել…
Մենք կարող ենք կանխել պատերազմը՝ բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին սպառնացող վտանգը. Լ.Մինասյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
Եզրափակելով՝ մենք կարող ենք կանխել բռնակալությունը, ագրեսիան կամ պատերազմը՝ հասցեագրելով և բարձրաձայնելով ժողովրդավարական արժեքներին...
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ազդարարել է հայ գործընկերոջ հետ շտապ հանդիպման մասին
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններում ընդմիջում էր...
Վարչապետի երեկվա հարցազրույցը որպես իր տրամաբանական հետեւանք ունենալու է նոր պատերազմը. փորձագետ
Ինչ պետք է անել պատերազմը կանխելու համար. ոչ թե պետք է սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ...
2023-ին մարտական պայմաններում զոհվել է 19 զինծառայող, ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող. կառավարություն
Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող...
Ամենաշատ