News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նախարար Միրզոյանը շեշտել է երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ, ադ թվում՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք` Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող է ժամանակ գա՝ իրենք անտեսված դառնան. շատ տհաճ է քաղաքացուն արհամարհելը. Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան
Նա հավելեց, որ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Ասրյանը դժգոհեց, որ դեռ նոյեմբերին իրենք դիմել են…
«Ժողովուրդ». Քայլեր չեն արել. փաստերով
Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն...
Տեղի է ունենում բանակցային ֆորմատի փոփոխություն. Չգիտեմ՝ Ինչ կարող է տալ Գերմանիայի միջնորդությունը ՀՀ-ին. Խաչատրյան
Նույն օրինաչափությունն է, ինչ 2018-2020 թվականներին Փաշինյան-Ալիեւ գաղտնի…
Խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված էր, մի քանի կարեւոր կետ էր մնացել. Ալիևը փլուզեց. Պապոյան
Եթե խաղաղության պայմանագիրն ունի 100 կետ եւ 99-ը համաձայնեցվել է, դա չի նշանակում, որ այդ 99 կետը ենթակա է կատարման...
Այդ մարդիկ ՀՀ զինվորներն են եւ գտնվում են 28-օրյա վարժական հավաքների շրջանակում. Պապոյանը՝ ԵԿՄ-ականների մասին
Մեր օրենսդրությամբ իրենք զինվոր են, այնպես ինչպես ժամկետային զինծառայողները, ինչպես պայմանագրային զինծառայողները: Իմիջիայլոց, մեր...
Ստեղծված իրավիճակում իշխանության միակ ճիշտ քայլը հեռանալն է. Կարապետյան
 Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով…
Ամենաշատ