News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի «գործով» նիստը հետաձգվել է` նրան դատարան չբերելու պատճառով։ Ոսկանյանին դատարան չբերելու պատճառները չեն հաղորդվել։ Նրա վիճակի մասին նույնպես տեղեկություններ չկան։

Նոյեմբերի 30-ին նախատեսված նիստի մասին հայտարարվել էր նախօրեին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նիստը պետք է կայանար Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։ Ոսկանյանը մեղադրվում է ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու պատրաստության մեջ։

2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի ձերբակալել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով մի քանի հոդվածներով քրեական գործ է սարքել Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ բանտարկյալների դեմ։

Հաղորդվում է, որ նիստը հետաձգվել է դեկտեմբերի 4-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի երեկվա հարցազրույցը որպես իր տրամաբանական հետեւանք ունենալու է նոր պատերազմը. փորձագետ
Ինչ պետք է անել պատերազմը կանխելու համար. ոչ թե պետք է սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ...
2023-ին մարտական պայմաններում զոհվել է 19 զինծառայող, ոչ մարտական պայմաններում՝ 64 զինծառայող. կառավարություն
Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող...
Ես վստահ եմ, որ մինչեւ ֆրանսիական զենքի Հայաստան հասնելը Ալիեւն իր հարվածը հասցնելու է. Ջամալյան
Փաշինյանի հայտարարությունները կարող են որպես պատրվակ ընկալվել հարված հասցնելու համար, այդպես էլ լինելու է, ինչը մենք շուտով կտեսնենք...
Սարգիս Խանդանյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարևորությունը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն վիրավորված է Փաշինյանի հայտարարություններից
Տարօրինակ «զուգադիպությամբ» այսօր Ադրբեջանը հերթական ապատեղեկատվական արշավը սկսեց...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանը ստում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները...
Ամենաշատ