News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Ինձ համար մեծ պատիվ է և մեծ երջանկություն լինել Հայաստանում, ես այստեղ առաջին անգամ եմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը։

«Եկել եմ մի ինքնաթիռով, որը ժամանել է Բեյրութից։ Ինքնաթիռում շատ էին հայերը, և պետք է փաստեմ, որ Լիբանանում հայ համայնքը բավականին մեծ է։ Ես կարծում եմ, որ անցյալ կյանքում կապ եմ ունեցել հայերի հետ։

Վերջերս կարդում էի մի ուսումնասիրություն, որը վերաբերում է գենետիկային, այնտեղ նշվում էր, որ Լիբանանի առաջին բնակչությունը նաև հայերից է բաղկացած։ Ինձ համար կրկնակի ուրախություն է, որ ես «Գիտության և գործարարության օրեր»-ին եմ ներկա գտնվում այստեղ։ Ես ինձ համարում եմ բիզնեսմեն, ու որպես գործարար եմ անցել գիտության ճանապարհը,  ու այդ ճանապարհը ոչ ստանդարտ ճանապարհ է եղել»»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ ինչպես է գնահատում գիտության զարգացումը Հայաստանում, Նասիմ Թալեբը նշեց, որ այդ հարցին միայն ընդհանրական պատասխան է կարող տալ, քանի որ մանրամասն տեղեկատվության չի տիրապետում. «Ես մասնագիտությամբ մի մարդ եմ, ով զբաղվում է անորոշության գաղափարներով ու սա իրականացնում է իրական աշխարհում, որը լի է քաոսով։ Երբ խոսում ենք հնարավորությունների ու հավանականությունների մասին, պետք է հաշվի առնենք, որ անորոշությունը իսկապես շատ կարևոր է։

Կուզենայի խոսել մի շատ կարևոր երևույթի մասին, որը տեխնիկական գիտելիքն է։ Երբեմն գիտությունը դիտարկում են որպես վերացական  երևույթ, որը կտրված է իրականությունից, դա այդպես չէ։ Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք  կենտրոնանանք այն գիտելիքի վրա, որը կարող ենք պրակտիկորեն կիրառել, այլ ոչ թե այն գիտելիքի, որը դասագրքային է և տեսական բնույթ է կրում: Զարգացման ուղի բռնած տարբեր երկրներ հաճախ թույլ են տալիս այդ սխալը։

Այն, որ, օրինակ, բացում են մեկ համալսարան, այլ ոչ թե դպրոցներ ու քոլեջներ։ Ես այդ մասին խոսել եմ Հնդկաստանի վարչապետի հետ, դրանից ուղիղ մեկ տարի անց  նա իր խոսքում ասաց, որ ավելի լավ է բացվել 1000 դպրոց, քան մեկ համալսարան։ Դա ինձ շատ ուրախացրեց։ Պետք է կենտրոնանալ տեխնիկական գիտելիքի վրա, որը Հայաստանի համար կարևոր կլինի»,- ասաց Նասիմ Թալեբը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ